1. ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ IKEA - ի ՏԵՍԱԿԱՆԻՆ ՕՐԻԳԻՆԱ՞Լ Է:

Այո: Մեր կայքում ներկայացված IKEA բրենդի ապրանքանիշը ամբողջությամ օրիգինալ է։

2. ԱՌԱՔՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ք:

Այո։ Առաքում ենք ՀՀ ամբողջ տարածքով:

3. ԱՌԱՔՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՃԱՐՈՎԻ՞ Է:

Այո։
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է 24 ԺԱՄՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ։ Արժեքը 400 դրամ է, եթե պատվերը չի ներառում ծանրաքաշ ապրանքներ։ 15․000 դրամ և ավել գնումների դեպքում անվճար է:
ԵՐԵՎԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է 1 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ։
Արժեքը 800 դրամ է , եթե պատվերը չի ներառում ծանրաքաշ ապրանքներ։ (Ջրվեժ, Արգավանդ, Փարաքար, Նուբարաշեն, Զովունի, Առինջ, Ձորաղբյուր, Այնթափ, Խարբերդ, Վահագնի թաղամաս, Հույսի ավան, Պտղնի)։ 25․000 դրամ և ավել գնումների դեպքում անվճար է:
ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ՝ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է 1-5 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ:
Արժեքը 1400 դրամ է, եթե պատվերը չի ներառում ծանրաքաշ ապրանքներ:
Առաքիչը պատվերը մոտեցնում է մինչև Ձեր նշած հասցե։
ԾԱՆՐԱՔԱՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ՝
Առաքման արժեքը հաշվարկվում է ավտոմատ ծրագրի կողմից՝ հաշվի առնելով ապրանքի քաշը և ծավալը։

4. ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ՞ Է:

Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Առաքիչի ներկայությամբ անհրաժեշտ է ստուգել ապրանքի սարքին վիճակը։ Եթե առաքված ապրանքը չի համապատասխանում կայքում ներկայացված նկարագրությանը, վնասված է կամ ունի այլ թերություն, գնորդն իրավունք ունի վերադարձնելու այն: Այս դեպքում առաքման ծառայության համար գումար չի գանձվում։
Եթե առաքված ապրանքը սարքին վիճակում է և լիովին համապատասխանում է կայքում ներկայացված նկարագրությանը, սակայն հաճախորդը ինչ-ինչ պատճառով ցանկանում է վերադարձնել այն առաքիչին, այդ դեպքում անհրաժեշտ է վճարել առաքման ծառայության համար՝ 2000 դրամ Երևանում և 3000 դրամ մարզերում՝ եթե առաքված ապրանքը ծանրաքաշ չի համարվում, ծանրաքաշ ապրանքների դեպքում ամբողջ առաքման գումարը ենթակա է վճարման:
Եթե գնորդը ցանկանում է վերադարձնել ապրանքը առաքիչի հեռանալուց հետո, անհրաժեշտ է ապրանքը մոտեցնել գրասենյակ 14 օրվա ընթացքում ՝ համապատասխան փաստաթղթերով: Առաքման համար գանձված գումարը վերադարձման ենթակա չէ։
ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Պատշաճ որակի ապրանքի փոխանակման դեպքում կատարվող առաքումը դիտարկվում է որպես առանձին մատուցվող ծառայություն, որի համապատասխան արժեքը գանձվում է:
Փոխարինման ենթակա ապրանքների միջև եղած գնային տարբերությունը հաշվի է առնվում փոխանակման գործընթացը կազմակերպելիս։

5. ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՎԵՐ ԳՐԱՆՑԵԼ ԿԱՅՔՈՒՄ: Popular

Նախընտրած ապրանքը կամ ապրանքները ավելացրեք ընդհանուր զամբյուղ սեղմելով՝ արժեքի ներքևում սև ուղղանկյան մեջ գտնվող զամբյուղի կոճակին, որից հետո ապրանքը կավելանա ընդհանուր զամբյուղի մեջ և միաժամանակ կբերի «Գնում են միասին» դաշտը: Եթե այդտեղ Ձեզ հետաքրքրող ապրանք չգտնեք, կարող եք փակել այն, հետո կայքում բարձրանալով էջի վերևի հատված, աջ անկյունում, մարդուկի կողքին կտեսնեք ընդհանուր զամբյուղի կոճակը, սեղմեք այն, և տանելով ապրանքի գրանցման էջ այնտեղ կտեսնեք նախընտրած ապրանքները: Ներքև իջնելով պետք է լրացնեք բոլոր ազատ դաշտերը բացի՝ պրոմո կոդ դաշտից և վերջում սեղմեք պատվիրել կոճակը։

6. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ԿԱՏԱՐԵԼ ՎՃԱՐՈՒՄԸ:

Վճարման տարբերակը կարող եք ընտրել կայքից.
• Կանխիկ տարբերակ, երբ պատվերից հետո տեղում վճարում եք առաքչին /միայն կանխիկ, պոստ տերմինալ չենք մոտեցնում:
• Viza, MasterCard, Arca վճարային քարտերով, երբ կայքում քարտով եք կատարում վճարումը՝ պատվերը գրանցելուց հետո լրացնելով անհրաժեշտ քարտային տվյալները:
• Idram, TellCell վճարային հավելվածների միջոցով: Կրկին պատվերը գրանցելուց հետո լրացնում եք համապատասխան դաշտերը:

7. ՈՐՏԵ՞Ղ Է ԳՏՆՎՈՒՄ ՁԵՐ ԽԱՆՈՒԹԸ:

Աշխատում ենք բացառապես միմիայն օնլայն հիմունքներով, բայց ցանկության դեպքում կարող եք մոտենալ պահեստ և տեղում գնել նախընտրած ապրանքը:

8. ՈՐՏԵ՞Ղ Է ԳՏՆՎՈՒՄ ՁԵՐ ՊԱՀԵՍՏԸ:

Պահեստը գտնվում է Երևան - Էջմիածին մայրուղու վրա, հասցեն՝ Նորակերտի խճուղի 4:

9. ԻՆՉՊԵ՞Ս ԻՄԱՆԱԼ ԱՊՐԱՆՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

Մեր կայքը պահեստի հետ համակցված է, այսինքն օնլայն ռեժիմով կայքում ներկայացված ապրանքների առկայությունը արդիական է: Եթե նշված է առկա, ապա միանշանակ ունենք պահեստում:

10. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ԲՈՆՈՒՍՆԵՐՈՎ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ:

Կուտակած բոնուսները կարելի է օգտագործել պատվերը գրանցելիս 1 բոնուսը = 1 դրամ սկզբունքով: Պատվերը ձևակերպելիս անհրաժեշտ բոլոր տվյալները լրացնելուց հետո կտեսնեք «Կիրառել բոնուսը» կոճակը (նախապես ծրագրի կողմից հաշվարկված` գնումների 10 %-ի չափով): Այդ կոճակը սեղմելուց հետո ծրագիրը ավտոմատ կերպով գնումների ընդհանուր արժեքը կնվազեցնի նշված բոնուսի չափով:

11. ՊԱՏՎԵՐ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՐԻՔ ԿԱ ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔՈՒՄ:

Ոչ պարտադիր չէ, բայց գրանցվելով Մեր կայքում կստանաք 3000 դր բոնուս, որը կկարողանաք օգտագործել ամեն անգամ պատվեր կատարելուց 10% - ի չափով վճարելով Ձեր բոնուսներից: Իսկ եթե նաև Մեր հավելվածը ներբեռնեք ևս 3000 դր կստանաք, այսինքն միասին 6000 դր, որը կրկին ամեն գնում կատարելիս 10% - ը կկարողանաք վճարել բոնուսից, իսկ պատվերը մոտեցնելուց հետո կկուտակվեն նոր բոնուսներ՝ կախված պատվիրված ապրանքներից:

12. ԻՆՉՊԵ՞Ս ԻՄԱՆԱԼ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է, ԹԵ ՈՉ:

Պատվերը ձևակերպելուց հետո Ձեր նշված Էլեկտրոնային հասցեին կստանաք հաստատող նամակ:

13. ՊԱՏՎԵՐՈՎ ԱՊՐԱՆՔ ՆԵՐԿՐՈՒ՞Մ ԵՔ:

Պատվերով ապրանքներ չենք ներկրում, սակայն ցանկության դեպքում կարող եք նշել, թե ինչ ապրանք է Ձեզ հետաքրքրում, եթե հնարավոր լինի, ապա նոր խմբաքանակի մեջ կփորձենք ներառել:

14. ԱՐԴՅՈՔ ԿԱ՞Ն ԼՐԱՑՈՒՑԻՉ ԶԵՂՉԵՐ:

Կայքում նշված գները վերջնական են և անփոփոխ: Կարող եք հետևել «Շաբաթվա առաջարկ» բաժնին, որտեղ ամեն շաբաթ թվով 10 նոր ապրանք կարող եք ձեռք բերել ինքնարժեքով: Ինչպես նաև օգտվել Մեր առաջարկած քեշբեքային և բոնուսային համակարգերից:

15. ԳՐԵԼՈՎ ԿԱՄ ԶԱՆԳՈՎ ՊԱՏՎԵՐ ԸՆԴՈՒՆՈՒ՞Մ ԵՔ:

Ոչ: Պատվերը գրանցում եք Դուք՝ Մեր GOODS.AM կայքից: Դժվարանալու դեպքում կարող եք զանգահարել +374 11 551 551 հեռախոսահամարով կամ գրել կայքում և Մեր աշխատակիցը հաշվված վայրկյանների ընթացքում կպատասխանի Ձեր հարցերին:

16. ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ, ԵԹԵ ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԳՏՆԵԼ ԻՄ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ:

Դուք կարող եք զանգահարել +374 11 551 551 հեռախոսահամարին կամ գրել Էլ․ հաղորդագրություն [email protected] հասցեին: Սիրով կլսենք Ձեր հարցը և կավելացնենք այս էջում։